Խոսքի մասեր, առաջադրանք գրքից

1ՙՏրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

Հող-գոյական, սղոց-գոյական, դուր-գոյական, բուժակ-գոյական, փայտ-գոյական, բահ-գոյական, պտուտակ-գոյական, վիրավոր-ածական, բուժել-բայ, գերանդի-գոյական, աքցան-գոյական, բժիշկ-գոյական, փորել-բայ, մաքուր-ածական, ամրացնել-բայ, պտտել-բայ, կարել-բայ, վիրաբույժ-գոյական, ցանել-բայ, գարնանային-ածական, դեղ-գոյական, սրսկել-բայ, շաղ տալ-բայ, դեզ-գոյական, վիրահատել-բայ, հարթ-ածական, դիզել, վիրակապել-բայ, փայլուն-ածական, ներկել-բայ, սև-ածական, սպիտակ-ածական, մեկիկ-մեկիկ-մակբայ, կանաչ-ածական, կարմիր-ածական,զգուշորեն-մակբայ, կարգին-ածական, համառորեն-մակբայ, գիշեր-ցերեկ-մակբայ, տարեցտարի-մակբայ:

2ՙՅուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ այդ շարքի մի բառը չունի:

ա) Ճանապարհ բ) Արձան գ) Ըմբոստ

խոնարհ              վրձին             ընդարձակ`

աշխարհ               զարդ             ընդդիմադիր

խորհուրդ             զվարթ  -ինչպես լսվում է այդպես գրվում է          ընձուղտ

շնորհք                  վարձ                     ըմբռնելի

3. Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

Ա. Ձայնավոր հնչյուն: — Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:

Ձիերի դոփյուն: — Դողդոջուն ձեռքեր:

Զգեստների շրշյուն: — Շրշուն քող:

Դռան բախյուն: — Բաբախուն սիրտ:

Ջրվեժի շառաչյուն: — Շառաչուն ջրվեժ:

Անձրևի շաչյուն: Պաղպաջուն ջրեր:

Վարար ջրերի գոչգոչյուն: — Ժպտուն աղջիկ:

Ալիքի ճողփյուն: — Սիրուն խաղալիք:

4. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյուն լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

5ՙ. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջ-ուն ալիքների հետ:

Դողդոջ-ուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշ-յուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջ-յուն ու բողոքը:

Ջրի ճողփ-յուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափ-յունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատ-յուն անակնկալի բերեց բոլորին:

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

1. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Բույս-բուսական-խոտաբույս-դեղաբուսազգի, թույն-թունաորում-մահաթույն-հակաթույնաին, հույս-հուսալի-անհույս-անհուսալի, սենյակ-սենեկապետ-ննջասենյակ-:

2.Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:

Օրինակ՝

խիճ, …, գրել — խիճ, նկար, գրել — խճանկար, նկարագրել:

Շագանակ, գույն, թափծ

Ծաղիկ, զարդ, քար

Հինգ, անկյուն, չափ

Խաչ, քար, սիրտ

Քանդակ, գործ, ընկեր,

Ավազակ, խումբ, պետ,

Բառ, …, կապ,

Վրեժ, …, գիրք:

3.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:

Բ. Հունձ, ուղի, թագ, զեն(ք). դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:

4.Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-ային, քաղաք-ական-ային, անձրև-ային, բարեկամ-ական, շուն-ային, անձ(ն)-ական, զինվոր-ական, ցամաք-ային, ծնունդ-ական, տուն-ային, անապատ-ային, դև-ային, դյուցազն-ական, աղաչ(ել)-ական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ային-ական, պետ-ական, տոհմ-ական, հանրապետ(ություն)-ական, խորհուրդ-ային:

5.Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ-անոց, հյուր-անոց, ավազակ-նոց, մեղու-անոց:

բ) վիզ-նոց, գոգ-նոց, ձեռ-նոց, մատ-նոց:

զ) Կապել-կապոց, խարտել-ոց, սփռել-ոց:

դ) (Քսան) դրամ-անոց, (հինգ) կիլոգրամ-անոց, (երեք) մետր-անոց:

ե) Խշշալ-ոց, մռնչալ-ոց, զռռալ-ոց, ոռնալ-ոց, հալհլել-ոց:

6.Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս-ային, լեզու-անի, հայր-ական-բար, դրախտ-ային, տոն-ական, նկարիչ-ական-այի-ություն, մեղ(ք)-ավոր, հարս(ն)-ացու, քն(ի)ն-ական, օտար-ոտի, բազում-ական, բն(ական)-ավոր-բար, հան(ել) -ություն, հաս(նել)-հասույթ, դր (դնել), շահ(ել)-ույթ, պահ(ել)-ցու:

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

7.Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրիր Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, արտ, նախ, ներ, ստոր, վեր.

Բ. դառնալ, նկարել, ճառել, ճաշ, վարտիք, գործել, գրել:

Առաջադրանք գրքից

1.Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող-պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող-զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող-երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար-երկարոտ էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին-դեղնոտ:

Իբրև հայր-հայրաբան՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝-մտերմորեն  հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման-եղբայրաբան օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման-թշնամաբար եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

2.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Խիտ սաղարթներ ունեցող-սաղաթախիտ, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ-լեռնախար, բարձր գագաթ ունեցող-բարձրագագաթ, թմբուկ խփել-թմբկահարել, սարսափ ազդող, ասֆալտով պատված-ասֆալտապատ, դանդաղ սահող-դանդաղասահ, քաղաքին հատուկ-քաղաքին:

3.     Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր-ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող-ամերիկյան սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող-բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ-կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների-ժամանակակից մի շենք:

4.Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը-հայաստան հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները-քարատեսակ շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ-շինանյութ: Տուֆով կառուցված-տուֆակառույց եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով-մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված-նորակառույց բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող-բարձրաորակ մարմար, գրանիտ ու պեմզա:

5.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները-մարգարիտի հատիկներ տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը-ամենից մեծ լոնդոնյան-լոնդոնում գտնվող թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց– մարգարիտն է:

Համպարը թանկարժեք-թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն-սև գույնի, քարանման-քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Պառավ ձին: Լև Տոլստոյ, 6-րդ դասարան

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Առաջադրանք:
1. Անհասկանալի բառերը բառարանով բացատրի՛ր: Չկա
2. Նկարագրի՛ր Պիմեն ծերունուն և հիմնավորի՛ր նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։ Իննսուն տարեկան էր Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ էր տալի։
3. Ընտրի՛ր այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում:

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։

Առաջադրանք գրքից, 6-րդ դասարան

1.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց:

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Լույս-երես,թույն-ավոր,տիր-ություն,միջ-ուկ,ուղե-կից,կատվ-ազգի,կամրջ-ակ,անրջ-ել

2. Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:

3.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ՝

մեծամիտ — մտավոր, մտամոլոր:

Քաջասիրտ-սրտաճմլիկ,սրտապատառ, մանրագիր-գրավոր,գրագետ,, աստղալից-լցոն,լիցք, մանրախնդիր-խնդրահարույց,խնդրագիրք-խնդիր, գեղադեմ-դիմանկար,դեմք:

4.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-անգիր, շնչասպառ-անշունչ, քնել-ամքուն, ջրկիր-անջուր, գլխարկ-հաստագլուխ, խմբավար-արշախումբ:

5.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Նկարչին հատուկ-նկարչական, ապուխտ դարձնել-ապխտել, աներևույթ դառնալ-անեանալ, անօրեն բան-անօրինական, աշխույժ դառնալ-աշխժանալ, դաշույնով հարվածել-դաշունահարել, անդունդի խորություն ունեցող-անհուն, մառախուղով պատված-մառախլապատ:

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։ Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
2. Գտնել առաջին հատվածի ընդգծված բառերի հոմանիշները:

զայրագին-սաստիկ

հսկա-աժդահա

անճոռնի -Այլանդակ

գաղջ -մեղկ

Անսովոր -Անվարժ

բազմադարյան -դարավոր
3. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:
4. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:
5. Բնութագրել անտառի ծառերին:
6. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Բալետ

Ոբալետ – Ինչ է

Ոբալետ դա ամենաբարդ պարն է: Նրա շարժումները միայն գետնով չեն սահմանափակվում, նա նաև զննում է օդը զարմանալիորեն գեղեցիկ ցատկերի միջոցով:

Յուրաքանչյուր շարժման կատարման համար անհրաժեշտ նախապատրաստումը, պարողների շնորհը `խառնված ուժով, այն է, ինչը տալիս է այս քաղցր և ուժեղ արվեստի ողջ մեծությունը:

Բալետ – Origագում

Ծագման բալետ հայտնվել են Իտալիայի և Ֆրանսիայի հանրային տոնակատարություններում 15-րդ, 16-րդ և 17-րդ դարերում:

Իտալիայում իմպուլսիվ դրաման հանգեցրեց բալետոյի, – դե բալոյի («պար») և բալարի («պարում») ՝ հսկայական ներկայացումներ, որոնք տևում էին ժամեր (և նույնիսկ օրեր) և օգտագործում էին պար, ասմունքում բանաստեղծություններ, երգեր և գեղատեսիլ էֆեկտներ, որոնք բոլորը կազմակերպվել էին շուրջ հիմնական սյուժեն և հարստորեն հագնված տղամարդիկ և տղաները դատարանի փոխարեն ՝ կատարելով հիմնական դերերը:

Շոուները ցուցադրվում էին մեծ դահլիճներում կամ թենիսի կորտերում (ժամանակակից թատրոնները չեն կառուցվել մինչև 16-րդ դարը): Այս ներկայացումների հանդիսատեսը հիմնականում կազմում էին պալատական ​​մարդիկ, ովքեր վարձում էին բարձրաստիճան պարողների ՝ սիրողական դասավանդելու համար:

1460 թվականին Դոմենիկո դա Պիացենցան գրում է իր առաջին պարային ձեռնարկներից մեկը:

Հայոց լեզու, 6-րդ դասարան, 28.10

1. Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձիր գտնել:
Ծառաբուն-փայտփորիկ, անհավատալի-հավ, լուսանկարչություն, ցրտաշունչ-շուն, պայծառատես-այծ, սալորենի-լոր, սուլիչ-ուլ, վարկատու-կատու, տոթակեզ-եզ, բոլորովին-լոր, բաղարջակեր-արջ, կանգառում-գառ:
2.Գրիր բառեր՝
որոնց հնչյուններն ու տառերը հավասար են,
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը:

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր բառեր՝ մկշա-մշակ-մաշկ, սափե-փեսա-ափսե, կիճավ-վիճակ, վգաառ-ագռավ-գավառ, վակտ-կտավ-վտակ, կտմրա, րպակ-պարկ, ակվ-վկա-:
4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Հարս-սրահ. մաշկ-մշակ, մարդ-դրամ, կավ-վկա, թույն-նյութ, գրամ-գրավ, երգ-գեր, գութան, հույս-հյուս, ագաթ-գաթա:
5.Պատանի-մատանի, սնդիկ-հնդիկ, անօրեն-անորեն, թախտ-բախատ, բառարան-վառարան, նյարդ-լյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր: