Ուսումնական գարուն՝բնագիտություն

Ես մայրիկս և շունիկս գնացել էինք եկեղեցի։Եղանակը շատ արևոտ էր,շուրջ բոլորը տարածվել էր ծաղկած դեղձենիների, նշենիների, ծիրանենիների բույրը։ Արևը հաճելիորեն ջերմացնում էր,և մարդիկ լավ տրամադրություն ունեին։ծառերի շուրջ տզտզում էին մեղուները որոնք եկել էին նեկտար հավաքելու։ Իսկ ծառերի տակ մրջուններ էին հավաքվել։ ամենուր ծաղիկներ էր և ծաղկած ծառեր։ Շունիկս նույնպես ոգևորվել էր մարդկանց բազմությունից։ Մենք շունիկի հետ մտան եկեղեցի, թեև մտածում էինք որ ներս չեն թողնի։ Մենք մոմ վառեցինք և գնացինք տուն։

Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
  4. Ի՞նչ է իզոբարը:
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից: Արևի ճառագայթները ազատ անցնում են օդի միջով։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը: Ամեն մեկ կիլոմետր բարձրանալուց օդի ջերմաստիճանը իջնում է 5℃։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Որովհետև երկրագնդի տարբեր հեռավորություն ունեն արևից։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:  10℃

Untitled

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

ДАТА: 19 ФЕВРАЛЯ, 2024 АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 5

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս):
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: 
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր:

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Այո, Ճահիճներ կարող են առաջանալ չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
  4. փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը։
  5. ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  6. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝  Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Սևանա լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:
    Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:  
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
    Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Untitled

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
  3. Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
  4. Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  5. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  6. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
  7. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
  8. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետը՝ դա հոսացող ջրի համակարգ է:


2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետը բաղկացած է գետահովտից, հունից, ակունքից, վտակներից:


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերը սնվում են անձրևից, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերից, ստորերկրյա ջրերից:

Անձրևաջրերով սնվող գետերի օրինակներ՝ Ամազոնը, Կոնգոն:

Ձնհալքից սնվող գետերն են՝ Օբը, Ենիսեյը

Սառցադաշտերի հալոցքային ջրերից սնվում են՝ Ամուդարյա, Սիրդարյա գետերը:

Ստորերկրյա ջրերից սնվում են՝ Սևջուրը:


4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: Վարարելը երբ գետը անկառավարելի բարձրանում է: Իսկ հորդացման ժամանակ գետերը շատ քիչ են բարձրանում:

Untitled

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

ДАТА: 22 ЯНВАРЯ, 2024 АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 5

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր: Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ։
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:Ջրի  ջերմունակությունը դա ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունն Է։
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:Ամռանը ջուրը կլանում է տաքությունը և հովացնում է միջավայրը, իսկ ձմռանը՝ հակառակը։

Իմ բույս իմ կենդանի(Շիհ-Ցզու)

Շիհ Ցզուն չի կարելի շփոթել որև է այլ ցեղատեսակի շների հետ, քանի որ նրանց առանձնահատուկ հատկանիշներն են մետաքսյա հոսող մազերը, բուռն տրամադրությունը և աներևակայելի խելացի աչքերը: Այսօր նման ընտանի կենդանի ձեռք բերելը դժվար չէ, բայց այս դեպքում սեփականատերը պետք է գիտակցի ողջ պատասխանատվությունը, քանի որ այս շները հատուկ խնամքի կարիք ունեն։ Այս հոդվածը նկարագրելու է ցեղատեսակի չափանիշները, ինչպես նաև կօգնի ձեզ իմանալ այս ամենաքաղցր արարածների մասին հոգ տանելու առանձնահատկությունների մասին: Ցեղատեսակի պատմությունը շատ հին է և իրադարձություններով լի: Առաջին աղբյուրները, նկարները և արվեստը, որոնք հիշատակում են Շիցու շանը, թվագրվում են մ.թ. 624 թվականին: Տանգ դինաստիայի օրոք Վիգուորի տիրակալ Կնու Թայը չինական արքունիքին ներկայացրեց այս ցեղատեսակի զույգ ներկայացուցիչներ: Շիցցուն փոքր շների ցեղատեսակներից է, որը բավականին տարածված է Ասիայում և Եվրոպայում: Նրա մազերը երկար են, առատորեն աճում են դունչի վրա և շան վրա բեղեր ու մորուք են կազմում՝ այն ծաղկի տեսք տալով։ Այդ պատճառով Շիցզուն հաճախ անվանում են քրիզանթեմ շուն: Ընդհանրապես, Շիցուն շատ սրամիտ շուն է, համոզվելու համար, պարզապես նայեք նրա լուսանկարը։

Խոսակցություններ կային, որ այդ շները նրան բերել են Բյուզանդական կայսրությունից։ Շիցուի մեկ այլ հիշատակում վերաբերում է 990-994 թվականներին: Այդ ժամանակ Հո Չու ժողովուրդը որպես տուրք մատուցում էր շիցա։

Այս ցեղատեսակի շների արտաքին տեսքի մեկ այլ տարբերակ կարող եք գտնել նաև Չինաստանում։ Ըստ այս վարկածի՝ Շիցուի մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 17-րդ դարի կեսերին, երբ Տիբեթից շներ են բերվել Չինաստան։ Այդ ժամանակ Պեկինում շներ էին բուծում, որտեղ օտարերկրացիների մուտքն արգելված էր։