Երրորդ շաբաթվա ամփոփում

Ես, և իմ ընկերուհիները բնագիտության ջոկատի հետ գնացել էինք բնագիտության թանգարան։ այնտեղ շատ կենդանիներ էին, նաև այնտեղ շատ թիթեռներ կաին։ Երբ կենդանիները սատկել էին նրանց չորացրել էին։

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջեւանից Երեւան էր բերել եւ թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը…

Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Նույն թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է նաեւ Երեւանի թատերական թանգարանը: Դրանից մեկ տարի առաջ Երեւանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվել էր Ռ. Մելիքյանի անվան կաբինետը: 1942 թ. հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս գալով Լուսժողկոմատի ենթակայությունից` ընդգրկվում է Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի ապա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմում՝ իբրեւ Լեզվի ու գրականության ինստիտուտի, այնուհետև Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին: 1953 թվականի մայիսից անցնում է Մշակույթի նախարարության իրավասության տակ` իբրեւ Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին:


1954 թվականի հոկտեմբերին Գրական եւ Թատերական թանգարանների եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության եւ արվեստի թանգարանը՝ մինչեւ 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ, մինչեւ օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) թանգարանում հանգրվանեցին նաեւ հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը…

Ձմեռային ճանբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Առաջին օրը մենք գնացինք սահադաշտ, այնտեղ ես մի փոքր սահում էի, և բրնվում էի, հետո փորցում էի սովորացնել իմ քույրիկին և ընկերուհուս։ Մենք այս շաբաթ գնացինք պատմության թանգաարան, այնտեղ մեր գիտը ցույց էր տալիս հին կոպեկները և այլն շատ բաներ էր ցույց տալիս, ես այնտեղ գնացել էի սեպագիր արցանագրության համար, բայց ափսոս որ փակ էր, որովհետև այնտեղ վերանորոքում էին։

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգետեր բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Զգեստերը զարդարված էին ասեղնագործ գեղազարդերով։ Իսկ բարձր խավի ներկայացուցիչները կրում էին նաև ոսկե և արծաթե մանրաթելերով զարդարված զգեստներ։ Կանայք կրում էին նաև զարդարանքներ, որոնք փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արեևելյան շրջաններում կանայք կրում էին կարմիր և երկար շապիկ կարմիր և երկար տաբատով։ Արևմտյան Հայաստանի կանանց հագուստը համարյա նույնն էր, բայց շապիկը սպիտակ էր, և գոգնոցը պարտադիր էր։

Աասեղնագործ բանվածքը ուներ նաև ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա։

Հայրենագետների առաջին շաբաթվա ամփոփումը

Առաջին օրը մենք բաժանվեցինք ջոկատների,իսկ հետո ուսումնասիրեցինք Հայաստանի շինությունների հատակագիծը, և նկարեցինք paint-ով։ Երկրորդ օրը Lego-ներով սարգեցինք այդ շինությունները։ Նաև ունեցել ենք մարզական ստուգատես։ Եվ շատ շատ խաղեր ենք բերել, UNIO, բառախաղ 2, Jenga, և այլն։

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին-բերդ բլրի վրա Երևանի հարավ-արևելյան մասում։ Այն ուներ շատ լավ ընտրված դիրք, որը հնարավորություն էր տալիս տեսնել Արարատյան դաշտը և այնտեղ տանող ճանապարհները։ Այն համարվում էր Ուրարտուի ռազմա-վարչական կենտրոնը։ Մուտքի մոտ գտնվող սեպագիր արձանագրությունը փաստում է, որ այն կարուցել է Արգիշտին՝ Մենուայի որդին ի հզորություն իր երկրի և ի սարսափ թշնամիներին Մ․թ․ա 782։ Միջնաբերդի մուտքը զարդարված էր վառ որմնանկարներով, իսկ նախասրահ տանող աստիճանների երկու կողմերում կանգնեցված էին թևաոր արարածների արձաններ։

Untitled

Дата: 15 декабря 2022Автор: flouradavtian60280 Комментарии

Մանկավարժության լաբորատորիայի մշակած հունվարյան ուղեցույց

Ձմեռային ուսումնական ճամբար 2023

«Ուսումնական ձմեռ» նախագիծ


Ազգային պարերի ուսուցում. նախաագիծ


«Հայկական զարդանախշ», ազգային ձեռագործ արվեստ սովորող-սովորեցնող նախագիծ- Լենա Նալբանդյան


Լեգո ճարտարապետություն համագործակցային նախագիծ— Իվետա Ջանազյան և ընկերներ

Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ

Ուսումնական ճամփորդություններ

Սևաբերդ

Գեղասահքի մարզադպրոց

Հայաստանի պատմության թանգարան

Այց Մատենադարան

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Դվին մայրաքաղաքի հնատեղի