Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար 

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում .ր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Ավ. Իսահակյան. Եղնիկը

  1. Գրի՛ր որսորդ-որսկան, խորունկ-խոր, անդուլ-անդադար, խարտյաշ-խարտիշուկ բառերի հոմանիշները:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
  3. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-

վերջալույս-

աշնանային-

խորասույզ-

անտառ-

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ, ով սրինգ էր նվագում։ Նա նվագում էր, երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի օր նա մարդկանցից լսեց որ աշխարհն այնպիսին չէ ինչպիսի ինքն է պատկերացնում, և սրինգը դադարեց նվագել, քանի որ աղջիկը սկսեց լսել ուրիշների կարծիքը, և չնկալել աշխարհն, և իր շրջապատը այնպիսին ինչպիսի ինքն է ընկալում։ Ալդ ամենը անդրադարձավ նրա ստեղծած երաժշտության վրա։

Այս հեքիաթի իմաստն այն է որ յուրաքանչուր մարդ յուրովի է և չպետք է ընդորինակի ուրիշներին

Untitled

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

ДАТА: 22 ЯНВАРЯ, 2024 АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 5

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր: Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ։
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:Ջրի  ջերմունակությունը դա ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունն Է։
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:Ամռանը ջուրը կլանում է տաքությունը և հովացնում է միջավայրը, իսկ ձմռանը՝ հակառակը։

Sirtaki

Sirtaki (also called syrtaki) is arguably the most famous Greek dance to the non-Greeks. It owes its reputation to the movie “Zorba the Greek” (1964) with Anthony Quinn. The eminent Greek composer Mikis Theodorakis created this dance by alternating slow and fast steps of two famous Greek dances, Hasapiko and Hasaposerviko. Thus, Sirtaki was born and took its baby steps on the big screen! The rest is history… Today, it is one of the most famous and fun Greek folk dances, raising the spirits every time. To dance it, place your arms on your neighbors’ shoulders and form a line or a circle.

Շաբաթվա աշխատակարգ

Հուվարի 8

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ծանոթացում ճամբարի օրակարգին, ջոկատի նախագծերին

10:10-10:55 — Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում. 2.2 ջոկատ, Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ

11:00-11:45 — Մարզական խաղեր

12:35-13:00— ընդմիջում13:00-13:35—Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Ճամբարային օրը սկսեցին կրկին ընդհանուր պարապմունքով։ Իրականացրեցինք Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ ը։ Անդրադարձանք Լուսիկ Ագուլեցու թուն-թանգարանին։ Ճամբարակաները անգլերեն և հայերեն ներկայացրեցին թանգարանի պատմությունը։ Նախապատրաստվեցին այցելել թանգարան։Օր հագեցած էր բակային և սեղանի խաղերով։

Հունվարի 9

Ընդհանուր պարապմունքից հետո Երաժշտության լաբորատորիայում ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Էջմիածնի» պարերգը։ Խաղացին Ազգային խաղեր։

Հունվարի 10

Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի հետ իրականացրեցին ճամփորդություն դեպիՈւսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոնդիտելու «Բալերինա» երաժշտական ուրախ ներկայացումը։ 

Հունվարի 11

Ավագ դպրոցի ճամաբարական Արևիկը և Մելինեն նախագծով ներկայացան Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի ճամբարականներին։ Ամփոփեցին նաև Լուսիկ Ագուլեցու թուն-թանգարանին նախագիծը ։

Իրականացրեցինք Հայ ժողովրդի ազգային դեմքն ու դիմագիծը նախագիծը, որի շրջանակում դիտեցին Ազգային խաղեր մասին տեսանյութը։ Ճամբարականերին հաձնարարվեց կատարել հետազոտական աշխատանք

Lusik Aguletsi house-museum: a traditional place in Yerevan

Armenians have traditional clothing for women called “taraz”. There are varieties of tarazes from different regions of the country that are decorated with Armenian ethnic ornaments. The same is with traditional jewelries that are made of silver, and based on the ornaments, you could guess which region that jewelry comes from. More on the history and development of traditional clothing you can learn at the History Museum of Armenia. I have to say that getting familiar with tarazes and traditional jewelry will help you to have already a notable background on Armenian culture. Not a long time ago, there was a woman called Lusik Aguletsi, a famous painter and ethnographer, who used to walk in the streets of Yerevan wearing traditional clothing and jewelry. Since she was almost the only one in modern Armenia to follow “old Armenian fashion”, she became famous in the town. This article is to invite you to visit Lusik Aguletsi house-museum, where you will get a warm welcome from the hosts and will have a chance to spend a fantastic time in a very traditional place.

About the house-museum

Lusik Aguletsi’s house-museum is located in one of the suburbs of Yerevan, but you do not have to spend much time to get there (15 minutes by car from the city center). This is the house where Ms. Lusik used to live until a year ago. Entering her house is the same as entering an ancient Armenian house. It feels like stepping into another world. Those who visit it feel the warmth of hospitality that was created by Lusik Aguletsi. In the house, you can find traditional interior and decoration attributes. There are separate parts of the house where personal items of Aguletsi are represented, such as different belts, necklaces and other jewelry, clothes,  bags, carpets and rugs, head-wearings and so on. 

picture © credits to Lusik Aguletsi FB page

Ձմեռային ճամբար․ Աշխատակարգ․ Հայրենագետների-թարգմանիչների ջոկատ

Հուվարի 8

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ծանոթացում ճամբարի օրակարգին, ջոկատի նախագծերին

10:10-10:55 — Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում. 2.2 ջոկատ, Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ

11:00-11:45 — Մարզական խաղեր

12:35-13:00— ընդմիջում13:00-13:35—Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Ուսումնական ձմեռ

Ինչի մասին է «Գրինչ» մուլտֆիլմը.

Կտոգրադի մոտակայքում գտնվող, կողմնակի հայացքներից հեռու քարանձավում ապրում էր մռայլ կանաչ Գրինչը (Բենեդիկտ Քամբերբեչ)։ Ինչ-որ ժամանակ քաղաքի բնակիչները նրան մահացու վիրավորանք էին հասցրել. անսովոր արտաքինի պատճառով հերոսը Կտոգրադայում դարձել էր տղաների, աղջիկների, նույնիսկ մեծահասակների ծաղրի առարկա։ Ի պատասխան այդ ծաղրի՝ Գրինչը փակել էր իր սիրտը ցանկացած բարու առջև և իր ժամանակն անցկացնում էր միակ կենդանի արարածի՝ Մաքս շան հետ։ Որքան մոտենում էր կտոգրադցիների սիրելի տոնը, այնքան փչանում էր Գրինչի՝ առանց այն էլ ոչ հրեշտակային բնավորությունը։

Ամեն տարի Սուրբ Ծնունդին նրանք խախտում են նրա հանգստությունը`ավելի ու ավելի վառ ու բարձր տոնակատարություններով։ Երբ մարդիկ հայտարարում են, որ այս տարի պատրաստվում են տոնը նշել երեք անգամ ավելի մասշտաբային, քան նախկինում, Գրինչը հասկանում է, որ ցանկալի լռությունն ու անդորրը վերադարձնելու միայն մեկ միջոց կա՝ նա պետք է գողանա Սուրբ Ծնունդը։ Կանաչ հրեշը որոշում է Սանտա Կլաուս ձևանալ տոնի նախօրեին և նույնիսկ գողանալ Եղնիկների կառքը։ Միևնույն ժամանակ, երիտասարդ Սինդի Լուն իր ընկերների հետ նախատեսում է իր Սուրբ Ծննդյան այցելությունների ժամանակ Սանտա Կլաուսին հանիպել՝ նրան պարզապես շնորհակալություն հայտնելու համար:

Ուսումնական ձմեռ

Նոր տարին մենք դիմավորեցինք ընտանիքով։ Ես և մայրիկս սեղան էինք դնում, մայրիկս պատրասել էր իմ սիրելի ուտեստները, իսկ ես աղցաներն էի պատրաստել։ Ես մայրիկս ու շունիկս նկարվում էինք տոնածառի հետ։ երբ մենք նկարվում էինք դրսում հրավառություն էր։

Քիչ անց վարչապետը սկսեց խոսել, հետո մենք շնորհավորեցինք միմիանց, շնորհավորելուց հետո ես գնացի տոնածառի մոտ և բացեցի նվերներս, և ես հավանեցի նվերներս։ Հետո մենք զանգեցինք մեր հարազատներին և շնորհավորեցինք նրանց։ Հետո մենք նստեցին սեղանի շուրջ դիտեցին ամանորյա հաղորդումները և վաելեցինք ուտեստները։ Հետո մենք խոսում էինք միմիանց հետ,ծիծաղում ու զվարճանում։ քիչ անց մենք հանգստացանք, և գնացինք պարկելու։

Ինձ համար այս ամանոր շատ հիասքանչ ու զվարճալի էր։