Դիոֆանտի թվաբանություն գրքի մասին,հավասարումներ որոնք լուծումներ չունեն

«Թվաբանություն» գիրքը հին աշխարհի ամենահայտնի մաթեմատիկական աշխատություններից է, որը գրել է Դիոֆանտոս Ալեքսանդրացին մոտավորապես III դարում։ Այս գիրքը համարվում է թվերի տեսության և դիոֆանտյան հավասարումների հիմքերից մեկը։ Դիոֆանտոսը փորձում էր գտնել ամբողջ կամ կոտորակային թվերով լուծումներ ունեցող հավասարումներ, և նրա գաղափարները մեծ ազդեցություն ունեցան մաթեմատիկայի զարգացման վրա։

Դիոֆանտյան հավասարումները այնպիսի հավասարումներ են, որոնց լուծումները փնտրում են ամբողջ թվերի մեջ։ Օրինակ՝

x + y = 5

Այս հավասարումն ունի բազմաթիվ ամբողջ լուծումներ՝ x=2, y=3 կամ x=1, y=4 և այլն։

Բայց կան նաև հավասարումներ, որոնք ամբողջ թվերով լուծումներ չունեն։ Օրինակ՝

x² + y² = 3

Քանի որ ցանկացած ամբողջ թվի քառակուսին կարող է տալ միայն 0 կամ 1 մնացորդ 4-ի բաժանելիս, երկու քառակուսիների գումարը չի կարող հավասարվել 3-ի։ Այսպիսով՝ այս հավասարումը ամբողջ լուծումներ չունի։

Դիոֆանտոսի աշխատանքները հետագայում զարգացրեց ֆրանսիացի մաթեմատիկոս Պիեռ Ֆերման։ Նա առաջարկեց հայտնի պնդումը, որ

xⁿ + yⁿ = zⁿ, որտեղ n>2

հավասարումը ամբողջ ոչ զրոյական լուծումներ չունի։ Այս պնդումը հայտնի դարձավ որպես «Ֆերմայի վերջին թեորեմ» և ապացուցվեց միայն 1994 թվականին։

Այսպիսով, Դիոֆանտոսի «Թվաբանություն» գիրքը կարևոր դեր ունեցավ մաթեմատիկայում, որովհետև այն ցույց տվեց, որ կան հավասարումներ, որոնք հնարավոր է լուծել, և կան նաև այնպիսիք, որոնք ամբողջ թվերի մեջ լուծումներ չունեն։

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։
Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատատուկ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում[ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտեց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում գետնին[ էջ ]էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․

Այդպես էլ եղավ։

Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Առաջադրանքներ:

  1. Բառարանի օգնությամբ  բացատրիր այս բառերի իմաստը:
     ըմբոստ-անհնազանդ
  2.  գալարվել-Ոլորվել
  3. գաղջ
  4. պատատուկ-Բառեղնիկ
  5. ճգնել-աշխատել
  6. անհագ-չկշտանալ
  7. զմայլվել-հիանալ
  8. պատվանդան-
  9. ոստ-Ճյուղ
  10. մրմնջալ-Շշնջալ
  11. Ներկայացրու միջավայրը, որը պատկերված է  առաջին հատվածում, նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:
  12. Այս հատվածում պատկերված միջավայրը մռայլ, ճահճային և խիտ անտառն է։ Այն լի է հին ծառերով, թփերով, բաղեղներով ու խոնավությամբ։ Բնությունը ներկայացված է կենդանի կերպով․ ծառերը «շշնջում են», «գոռում», «զայրանում»։ Անտառը կարծես հասարակություն լինի, որտեղ բոլորը սովոր են նույն կյանքին՝ ապրել ճահճում, չփոխվել և չձգտել նորի։ Միջավայրը ծանր ու ճնշող է, որովհետև այնտեղ իշխում են հին սովորությունները և վախը փոփոխությունից։
  13. Ի՞նչ են խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:
  • Քամին՝ դժվարություններ ու պայքար
  • Կայծակը՝ կործանում ու ծանր հարվածներ
  • Որոտը՝ սպառնալիք և վախ
  • Արևի լույսը՝ ազատություն, երազանք և բարձր նպատակներ

 4.Ու՞ր էր ձգտում  Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:

Ըմբոստ ծառը ձգտում էր դեպի բարձրություն, ազատություն, արևի լույս և նոր կյանք։ Նա ուզում էր դուրս գալ ճահճից ու հին սովորություններից։
5.Կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը:

Հայոց լեզու, 13.05

1.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքն ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքների խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերով: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածություններ, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել այն:

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:

1) արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
2) գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
3) զարմիկ, դադար, գալար, հովար
4) հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:

1) ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
2) մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
3) աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
4) հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:

1) նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
2) տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
3) հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
4) փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:

1) հանրահավաք, վեհաշուք, ոսկեգույն, լռակյաց
2) հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
3) նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
4) վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

Արքիմեդյան ուժ

Գործնական աշխատանք-Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը:

Աշխատանքի նպատակը-հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը: 

Անհրաժեշտ պարագաներ-Ուժաչափ, տարբեր ծավալներով երկու մարմին, ամրակալան կցորդիչով, ջրով լցված անոթ: 

Աշխատանքի ընթացքը

1-Ուժաչափն ամրացրեք ամրակալանին: Ուժաչափից թելով կախեք մարմինը: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքը: Դա կլինի մարմնի կշիռը՝ օդում:

2-Ջրով լցված բաժակը տեղադրեք մարմնի տակ և կցորդիչն իջեցրեք այնքան, որ մարմինը լրիվ խորասուզվի ջրի մեջ: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքն այս դեպքում: Դա կլինի մարմնի կշիռը՝ ջրում: 

Փորձի համարըՄարմնի կշիռն օդում, PօդՄարմնի կշիռը ջրում, PջուրԱրքիմեդյան ուժը, 
FԱ=Pօդ — Pջուր
11,20,81,2 — 0,8 =0,4
255,9253,855,92-53,8=2,12
355,9250,2355,92-50,23=5,69

3-Որոշել մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը ըստ FԱ=Pօդ — Pջուրբանաձևի: 

Չափումների և հաշվարկների բոլոր արժեքները տեղադրել աղյուսակում: 

Վիրտուալ լաբորատորիա

Սովորել

Առաջադրանքներ

FԱh .g .Vմ  

ρh-հեղուկի խտությունն է, Vմ  -հեղուկի մեջ ընկղմված մարմնի ծավալն է, g=10մ/վ2

1-Սնդիկի մեջ ամբողջությամբ ընկղմված գնդի վրա ազդող արքիմեդյան ուժը 68Ն է: Որքա՞ն է գնդի ծավալը: 

V=FA/​​

V=681360010V=68136000=0.0005մ3V=5104մ3500սմ3

2-Ուժաչափից կախված մետաղյա գնդի կշիռը օդում 680Ն էր, իսկ հեղուկի մեջ ընկղմելիս դարձավ 540 Ն: Որոշել մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժի մեծությունը:

3-Զսպանակից կախված 800գ զանգվածով մարմնի ծավալը 500սմ3 է: Ի՞նչ ցույց կտա ուժաչափը , եթե բեռն ամբողջությամբ իջեցնենք ջրի մեջ:

Կաթնասունների արտաքին կառուցվածքը և առանձնահատկությունները

Դասարանական աշխատանք․

  1. Կաթնասունների մարմինը սովորաբար բաժանվում է
    ա) գլխի, կրծքի, որովայնի
    բ) գլխի, պարանոցի, իրանի, վերջույթների
    գ) գլխի և իրանի
    դ) գլխի, պոչի և թևերի
  2. Կաթնասունների մաշկը ծածկված է
    ա) թեփուկներով
    բ) փետուրներով
    գ) մազածածկով
    դ) խեցիով
  3. Կաթնասունների վերջույթները հիմնականում տեղադրված են
    ա) մարմնի կողքերին
    բ) մարմնի տակ
    գ) գլխի մոտ
    դ) պոչի հատվածում
  4. Կաթնասունների արտաքին ականջը կոչվում է
    ա) ականջախեցի
    բ) թմբկաթաղանթ
    գ) լսողական անցք
    դ) խխունջ
  5. Կաթնասունների մաշկում գտնվում են
    ա) միայն քրտնագեղձեր
    բ) միայն ճարպագեղձեր
    գ) քրտնագեղձեր, ճարպագեղձեր և կաթնագեղձեր
    դ) միայն կաթնագեղձեր
  6. Կաթնասունների մարմնի ջերմությունը
    ա) կախված է արտաքին միջավայրից
    բ) մշտական է
    գ) միշտ ցածր է
    դ) միշտ բարձր է
  7. Կաթնասունների բերանում սովորաբար կան
    ա) միատեսակ ատամներ
    բ) տարբեր ձևի և տարբեր գործառույթի ատամներ
    գ) ատամներ չկան
    դ) միայն կտրիչներ
  8. Կաթնասունների մազածածկի հիմնական նշանակություններից մեկն է
    ա) թռչելը
    բ) մարմնի ջերմության պահպանումը
    գ) ջրում լողալը
    դ) սնունդը մանրացնելը
  9. Կաթնասունների վերջույթների մատների վրա կարող են լինել
    ա) եղունգներ, ճանկեր կամ սմբակներ
    բ) միայն թաղանթներ
    գ) միայն ճանկեր
    դ) միայն սմբակներ
  10. Ո՞ր հատկանիշն է բնորոշ կաթնասուններին
    ա) մարմինը ծածկված է փետուրներով
    բ) շնչում են միայն մաշկով
    գ) ձագերին կերակրում են կաթով
    դ) ունեն խռիկներ

Ջրաբաշխական մամլիչ

Սովորել

Վիրտուալ լաբորատորիա 1

Վիրտուալ լաբորատորիա 2

Առաջադրանքներ

Խնդիրների լուծում

1-Ջրաբաշխական մամլիչի փոքր մխոցի վրա ազդում է 400Ն ուժ: Ի՞նչ ուժ է ազդում մեծ մխոցի վրա, եթե մխոցների մակերեսներրը 30 և 600սմ2 են:

F1=

S1=

S2=

F2 -?

2-Ջրաբաշխական մամլիչով 2500Ն կշռով բեռը բարձրացնելու համարփոքր մխոցի վրա ազդում են 250Ն ուժով: Որքա՞ն է փոքր մխոցի մակերեսը, եթե մեծի մակերսը 50սմ2 է:

F1=

F2=

S1=

S2 -?

3-Ջրաբաշխական մամլիչի 160սմ2 մակերեսով մխոցն ազդում է 48կՆ ուժով: Փոքր մխոցի մակերեսը 4սմ2 է: Ի՞նչ ուժով է ազդում մամլիչի մեջ գտնվող յուղի վրա փոքր մխոցը:

F1=

S1=

S2=

F2 -?

4-Պատրաստել ջրաբաշխական մամլիչ ըստ տեսանյութի

Սովորել

Լիլո Հարդել, «Վարժեցնող» Օսին: 7-րդ դասարան


Այս դեպքը տեղի ունեցավ մեր դպրոցում կազմակերպված ծնողական երեկոյի ժամանակ։ Օսին ու նրա Լիզա հավը այնպիսի աղմկալից հաջողություն ունեցան, որ ամբողջ քաղաքը երեք օր միայն այդ մասին էր խոսում։

Օսին այդ հավը մի քանի տարի առաջ նվեր էր ստացել իր ծննդյան օրը։ Նրանց ընտանիքում մեծ շուքով էին նշում ծննդյան տոները։ Վեց հոգուց էր բաղկացած այդ ընտանիքը՝ հայրը, մայրը և չորս որդիները։ Չորսն էլ մեր դպրոցում էին սովորում։ Օսին ամենամեծն էր։

― Վերջին հաստլիկի հերթն էլ հասավ, ― ասաց Օսին, երբ նրա կրտսեր եղբայրը հսկայական պայուսակը ձեռքին ոտք դրեց դպրոցի բակը։

Իր եղբայրներին Օսին հաստլիկ էր անվանում։

― Այ հիմա արդեն լրիվ կազմով ենք, ― հպարտությամբ հայտնեց նա ֆրաու Վիլաուին՝ մեր դասղեկին։

Այդ պարագան դժվար թե ուրախացներ ուսուցիչներին ու դիրեկտորին, որովհետև չորս եղբայրն էլ արտակարգ կենսուրախ ու ժիր տղաներ էին։

Բայց ավելի լավ է չշեղվեմ ու պատմեմ, թե ինչպես Օսին հավ ունեցավ։ Այսինքն՝ այն ժամանակ իսկի հավ էլ չէր, այլ պստլիկ մի ճուտիկ էր։ Եվ ոչ ոք էլ մտադիր չէր ընծայել Օսիին։ Ըստ մտահղացման, ճուտիկը պիտի կատարեր թռչնային բակի կողմից ընտրված պատվիրակի դեր ու վաղ առավոտյան շնորհավորեր Օսիին իր տասնամյակի առթիվ։ Ողջ ընտանիքը, բացի հոբելյարից, այդ օրը սովորականից վաղ էր արթնացել, և մայրը երեք որդիների հետ միասին տոնական նախաճաշի սեղանն էր պատրաստում։ Նրանք վառեցին բոլոր լույսերն ու Օսիի ափսեն զարդարեցին ծաղիկներով։

Երբ անվանակոչիկը նոր սպիտակ վերնաշապիկով ու միջնեկ «հաստլիկի» փայլեցրած կոշիկները հագին սենյակ մտավ, ծնողներն ու եղբայրները արդեն հանդիսավոր սպասման մեջ էին։

Մեծ եղբոր կողքին նստած էր Գիլկուշ շունը, միջնեկը գրկել էր դեղին կատվին, իսկ կրտսեր «հաստլիկի» ափի վրայից հոբելյարին էր նայում փոփոլավոր ճուտիկը։

Հայրը մի կարճ ճառ արտասանեց։

― Բոլոր ծննդյան օրերն էլ տոն են, ― ասաց նա։ ― Սակայն այսօրվա տոնը յուրահատուկ է․ լրանում է մեր Օսիի տասը տարին։ Դա մարդու կյանքում կարևոր տարեդարձ է։

Օսին մի քիչ շփոթվեց, որովհետև սովոր չէր ուշադրության կենտրոնում լինել։ Ընտանիքի բոլոր անդամները սեղմեցին անվանակոչիկի ձեռքը, իսկ Գիլկուշը թաթը տվեց։ Բայց Օսին ամենից շատ ուրախացավ ճուտիկի համար։ Նա փոքրիկ եղբորից վերցրեց ճուտիկն ու ասաց․

― Հիմա այս ճուտիկն իմը կլինի և ոչ մեկին չեմ տա։

Ծնողները մի քիչ զարմացան որդու այդօրինակ ցանկության վրա, սակայն չառարկեցին։

Նախաճաշի ժամանակ ճուտիկը նստել էր սեղանի մեջտեղը։ Նա չափազանց ինքնավստահ էր և երկյուղի նշույլ անգամ չցուցաբերեց։ Հավանաբար այն պարզ պատճառով, որ ինկուբատորում էր ծնվել։ Թխսի ճտերը սովորաբար ավելի վախկոտ են լինում։ Չէ՞ որ նրանք մայր ունեն, որը միշտ պատրաստ է իր ճտերին թևերի տակ թաքցնել։ Եվ բան է, եթե որևէ վտանգ նկատի, իսկույն կսկսի կռթկռթալ՝ «Կռթ֊կռթ֊ուր, կռթ֊կռթ֊ուր։ Ինձ մոտ եկեք, փոքրիկներս։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ նեղացնեն։ Իսկ ինկուբատորի ճտերը անհոգ են ու խիզախ։ Եվ եթե մի դժբախտություն պատահի, հույսները միայն մարդկանց օգնության վրա կդնեն։

Ճուտիկը անհոգ երանությամբ ճեմում էր սեղանի վրա, հետաքրքրությամբ ուսումնասիրելով պնակներն ու գավաթները։ Եվ քիչ հետո սկսեց իր նախաճաշը։ Նա մի կաթիլ կաթ խմեց, մի փշուր թխվածք կտցեց և ամեն անգամ սիրալիր ծվծվում էր, երբ նրան առաջարկում էին համտես անել էլի ինչ֊որ մի բան։ Եվ ընդհանրապես, իրեն զգում էր ինչպես սեփական տանը։

Հետո բոլոր հինգ տղամարդն էլ գնացին իրենց գործին, իսկ մայրը ավագ որդու խնդրանքով ճուտիկին տարավ խոհանոց։

Դպրոցից տուն գալով՝ Օսին ճուտիկի ոտքից կարմիր ժապավեն կապեց, որպեսզի չշփոթի մյուսների հետ, ու տարավ հավանոց։

Երբ ճուտիկը մեծացավ ու հավ դարձավ, Օսին նրա անունը դրեց Լիզա։ Ամբողջ ազատ ժամանակը նա իր սիրելիի հետ էր անցկացնում։ Եվ ճուտիկը այնքան էր ընտելացել Օսիին, որ առաջին իսկ կանչից սլանում էր նրա մոտ ու թույլ տալիս, որ Օսին իրեն ձեռքը վերցնի։

Օսին շատ հաճախ ճուտիկին տուն էր բերում, ուր նա իսկույն մտերմացավ Գիլկուշի ու կատվի հետ։ Իսկ երբ Օսին նստում էր դասերը սովորելու, Լիզան բարձրանում էր նրա աթոռի թիկնակին ու նայում էր տետրին։ Որոշ ժամանակ անց նա սովորեց թռչել֊նստել իր տիրոջ ուսին, և նրանք այդպես գնում էին զբոսանքի։ Այդ զբոսանքները Լիզային գերագույն հաճույք էին պատճառում, այնքան որ կապված էր Օսիին։

Բայց դեպքը, որի մասին խոսվում է, տեղի ունեցավ շատ ուշ։

Պետք է ասել, որ Օսիին դպրոցում անվերջ ինչ֊որ անախորժություններ էին պատահում։ Մենք՝ աշակերտներս, այսինքն՝ դպրոցական բնակչության ճնշող մեծամասնությունը, Օսիին հրաշալի տղա էինք համարում և համոզված էինք, որ ուսուցիչները նրա նկատմամբ անարդարացի էին։ Պարզապես նրանք Օսիին չէին ճանաչում այնպես, ինչպես մենք էինք ճանաչում։ Նա հրաշալի ընկեր էր, ուրախ ու մարդամոտ։ Եվ լավ էլ սովորում էր։ Բայց․․․ բայց նրա հետ համարյա ամեն օր մի որևէ դժբախտություն էր պատահում։ Եվ մեծ մասամբ ոչ իր մեղքով։

― Դա նրանից է, ― ասում էինք մենք, ― որ Օսին հնարանքների վարպետ է։ Իսկ որ գլխավորն է, սարսափելի անհաջողակ է։


Ամենամեծ փորձանքը մեր գլխին եկավ սովորական բարձիկի պատճառով, որով սրբում են գրատախտակը։ Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, թե այդ բարձիկները որքան փոշոտ են լինում, եթե չոր են։ Այսպես ուրեմն, մեզ մոտ սովորություն էր դարձել դասամիջոցներին փոքրիկ ճակատամարտ մղել։ Միակ զենքը չարաբաստիկ բարձիկն էր։ Եթե դրանով հաջողվեր ծեփել ընկերոջդ, ուրեմն նա ոտից գլուխ կկորչեր կավճափոշու մեջ։ Հանդիսականները այդ ժամանակ քրքջում էին, իսկ տուժվածը կատաղում էր և, իհարկե, փորձում էր հաշիվները մաքրել «թշնամու» հետ։ Այդպես մենք զվարճանում էինք արդեն մոտ մի շաբաթ։

Այս ամենն ավարտվեց նրանով, որ մի քանի մայրիկներ եկան դպրոց ու բողոքեցին մեր դասղեկին։ Իբրև թե իրենց երեխաները դպրոցից վերադառնում են այնքան կեղտոտ ու փնթի, որ նայելն անգամ սարսափելի է։ Եվ մի՞թե, իբր, չի կարելի հետևել, որ գրատախտակը խոնավ բարձիկով մաքրվի։

Բողոքներն իրենցն արեցին, և մի գեղեցիկ օր ֆրաու Վիլաուն այլևս չդիմացավ։

― Դուք պետք է վերջ տաք այդ հիմար զվարճալիքին, ― ասաց նա։ ― Համա թե բան եք հորինել։

Մենք, իհարկե, համաձայնեցինք, որ մեզ վատ ենք պահել, և խոստացանք վերջ տալ «բարձիկներով ճակատամարտին»։ Դասղեկը հանգստացավ։ Նա գիտեր, որ եթե խոսք ենք տալիս, ուրեմն անպայման կկատարենք։

Դասարանից դուրս գալով՝ ֆրաու Վիլաուն չգիտես ինչու նայեց Օսիին ու հարցրեց․

― Դե, իսկ դո՞ւ։

― Ես՝ ինչ, ― սթափվեց Օսին։

― Դու հասկացա՞ր, որ ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։

― Այո, իհարկե, ― փնթփնթաց Օսին, և մեզ թվաց, որ նա վիրավորվեց։ Դե, նրա տեղը ով էլ լիներ՝ կվիրավորվեր։ Ով՝ ով, բայց մենք հո գիտեինք, որ Օսին ընդհանրապես չի մասնակցել այդ հիմար զվարճանքին։ Այ թե ձախորդն է, չգիտես ինչու ուսուցիչները ամեն ինչի պարագլուխը հատկապես նրան էին համարում։

Հաջորդ դասից առաջ Օսին մոտեցավ գրատախտակին, վերցրեց բարձիկն ու, թափահարելով, հայտարարեց․

― Վերջին ներկայացումը։ Հրաժեշտի ներկայացում։

Նա բարձիկը ձեռքին սկսեց վազվզել շարքերի միջով և, ֆրաու Վիլաուի տնազն անելով, գոչեց․

― Ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։ Բավական է երես առնեք։

Չգիտես ինչու, Աննին մտածեց, որ Օսին նշան է բռնել իրեն, ու փախուստի դիմեց։ Նա վազեց մինչև դուռը։ Օսին հասավ նրան, բայց Աննին ճչաց այնպես, ինչպես կարող են ճչալ միայն աղջիկները, դուրս ծլկեց և ամբողջ ուժով հենվեց դռանը։ Այդ պահին միջանցքով անցնում էր մեր դիրեկտորը։ Նա Աննիին հարցրեց, թե ինչու է հենվել դռանը։ Առանց պատասխանի սպասելու՝ դիրեկտորը մռայլվեց և սկսեց ականջ դնել դասարանից լսվող ժխորին։ Իսկապես, դասարանում անասելի աղմուկ էր։ Ոմանք պահանջում էին, որ Օսին բարձիկը տեղը դնի, մյուսներն՝ ընհակառակը, դրդում էին շարունակել «ներկայացումը»։

Մի պահ Օսին շփոթվեց։ Բայց երբ բացվեց դուռը, նա գոչեց․ «Հապա՛, մի անգամ էլ», ― և բարձիկը զարկեց ուղիղ դիրեկտորի գլխին։

Սկզբում դիրեկտորը քարացավ, հետո մի կերպ մաքրեց դեմքն ու, առանց մի խոսք ասելու, հեռացավ։

Օսին անօգնական նայեց դիրեկտորի ետևից․ նրա աչքերում սարսափ կար։

Գարշելի պատմություն ստացվեց, և չգիտեինք, ինչպես հարթեինք այն։ Օսիի հետ գնացինք դիրեկտորից ու ֆրաու Վիլաուից ներողություն խնդրելու։ Մենք երդվեցինք, որ ոչ մի նման բան այլևս չի կրկնվի։ Բացի դրանից, Օսիի մայրիկին դպրոց կանչեցին, և դիրեկտորի առանձնասենյակում մոտ մեկ ժամ ձգվեց խոսակցությունը։

Մյուս օրն իմացանք, որ Օսիին դպրոցից չեն հեռացնում, ինչպես ենթադրել էինք սկզբում։ Ամբողջ դասարանը թեթևացած շունչ քաշեց, որովհետև նման պատիժը չափից դուրս դաժան կլիներ։ Չէ՞ որ Օսին բոլորովին էլ չէր ուզում «փոշեկոլոլ» անել դիրեկտորին։

― Նա ինձ էր նշան բռնել, ― անդադար կրկնում էր Աննին ու Օսիին կարեկցելուց ձեռքերն էր կոտրատում։

Հաջորդ օրերին մեզ հեզ ու խոնարհ էինք պահում։ Բոլորովին չէինք ուզում ֆրաու Վիլաուին նորից վշտացնել։ Դա մե՛կ։ Երկրորդ՝ մենք գիտեինք, որ եթե դասարանում էլի ինչ֊որ բան կատարվեր, ամբողջ մեղքը մեր խեղճ Օսիի գլխին պիտի կոտրվեր։

Եվ, այնուամենայնիվ, հերթական անախորժությունը չուշացավ։ Դա տեղի ունեցավ ծնողական ժողովի ժամանակ։


Այդ ժողովի մասին ֆրաու Վիլաուն մեզ զգուշացրեց մոտ մեկ ամիս առաջ, մի բան, որ նախկինում երբեք չէր արել։ Սովորաբար ասում էր․ «Հինգշաբթի օրը, յոթ անց երեսունին, ձեր ծնողները պետք է դպրոցում լինեն»։ Եվ ուրիշ ոչինչ։ Բայց այս անգամ խոսքը հաշվետու ժողովի մասին էր, ուր պետք է ի մի բերվեին տարեկան արդյունքները։ Եվ բոլոր ծնողների ներկայությունը պարտադիր էր։

Մեր դասարանին հանձնարարված էր զարդարել դահլիճը։ Բացի այդ, մեզ հանձնարարված էր նաև երեկոյի գեղարվեստական մասը, այսինքն՝ պետք է երգեինք ու արտասանեինք։

Դահլիճը զարդարելը, պարզվեց, այնքան էլ դժվար չէր։ Ընտրեցինք տարվա ընթացքում նկարված լավագույն նկարներն ու կախեցինք պատերից։ Իսկ մի քանիսը խոստացան ծաղկեփնջեր բերել։ Եղրևանու ծաղկելու ժամանակն էր։ Որոշեցինք ամբողջ փնջեր բերել ոչ միայն գեղեցկության, այլև բուրմունքի համար։

Երգել նույնպես կարող էինք։ Մաքս Կրակը արդեն իսկական դաշնակահար էր ու համաձայնեց նվագակցել։ Իսկ Պետեր Մոնկեն ցանկություն հայտնեց երկարաշունչ մի ոտանավոր արտասանել։

Սակայն այդ ամենը մեզ քիչ էր թվում։ Ուզում էինք հյուրերին այնպիսի մի բան հրամցնել, որ ամեն օր տեսնել չէին կարող։ Սկսվեցին առաջարկությունները։

Ինչ֊որ մեկի մտքով անցավ կենդանի բուրգ կառուցել։ Մեզնից վեց ուժեղագույնները պիտի կանգնեն ցածում, իսկ մյուսները, ըստ քաշի ու հասակի, կբարձրանան նրանց ուսերին։ Բուրգի գագաթին կկանգնեցնեն մի փոքրիկի, որը բարձրից կթափահարի դրոշակը։

Բայց այս խոստումնալից մտահղացումը մերժվեց, որովհետև մեր բեմը վարագույր չուներ։ Իսկ առանց վարագույրի բուրգ կազմել չէինք համարձակվում։

Այդ ժամանակ Շտիպին հայտարարեց, որ կարող է ապշեցուցիչ աճապարություն անել։ Մենք, իհարկե, ոգևորությունից աղմկեցինք, բայց պարզվեց, որ Շտիպին նոր֊նոր մտադիր է տիրապետել այդ արվեստի գաղտնիքներին։ Եվ նա մեզ ցույց տվեց թերթի հայտարարությունը։

«Տասնհինգ զարմանահրաշ ֆոկուս կարելի է սովորել ամենակարճ ժամանակում, ընդամենը հինգ մարկով։ Դրամը ուղարկել վերադիր վճարով»․․․

Վճռելով, որ Շտիպիի մտադրությունից ոչինչ դուրս չի գա, հրաժարվեցինք նրանից։

Եվ այդտեղ խոսակցությանը խառնվեց Օսին ու հարցրեց․ իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը Լիզա հավի հետ հանդես գա որպես վարժեցնող։ Այդ միտքը մեր սրտովն էր, որովհետև Օսիից շատ էինք լսել նրա հավի բացառիկ ընդունակությունների մասին։

Իր ելույթը նա պատկերացնում էր այսպես․ սկզբում Լիզան հրամանը լսելուն պես կթռչի իր ձախ ուսին, հետո՝ աջ, և նա բեմով մեկ պատվո շրջան կկատարի։ Իսկ երբ հանդիսատեսները զարմանքից կքարանան, Օսին կկանգնի բեմի կենտրոնում ու, հավը գլխին, քաղաքավարությամբ կխոնարհվի։

― Իսկ եթե Լիզան չհնազանդվի՞։

― Էդ էր պակաս, ― ասաց Օսին։ ― Ես երևի մի հարյուր անգամ փորձել եմ այդ բաները։ Նույնիսկ հեծանվով եմ զբոսնել։ Նա նստում է ուսիս, իսկ ես սլանում եմ խանութ։

Դա մեզ համոզեց, բայց որոշեցինք առայժմ ոչինչ չասել ոչ ուսուցիչներին, ոչ աշակերտներին։ Ուզում էինք, որ այդ համարը բոլորին ցնցի։

Միանգամայն պարզ էր, որ նախ պետք է համոզվեինք, որ համարը կհաջողվեր։ Եվ ճաշից հետո գնացինք Օսիի մոտ։ Նստոտելով տան ետևում փռված մարգագետնում, սպասեցինք, մինչև Օսին կգնար հավին բերելու։ Նա շուտ վերադարձավ։ Իսկ ետևից փութկոտ շորորում էր Լիզան։

Պպզելով, Օսին նրան հրամայեց՝ «Հո՛պ»։ Եվ ի՜նչ եք կարծում։ Լիզան ակնթարթորեն հայտնվեց նրա ուսին։ Օսին ձգվեց ամբողջ հասակով, սակայն հավը նույնիսկ չշարժվեց։ Հետո Օսին նորից կռացավ, և Լիզան թռավ գետին։

Օսին մի քանի անգամ իրար ետևից կրկնեց այդ համարը, և մենք արդեն չէինք կասկածում, որ երեկոյի ժամանակ ամեն ինչ կարգին կլինի։

― Իսկ ինձ կարելի՞ է փորձել, ― հարցրեց Աննին։

Օսին ուսից իջեցրեց հավին ու մի կողմ գնաց։ Լիզան անմիջապես վազեց նրա ետևից։ Մենք հերթով ուսներս դեմ արեցինք նրան, բայց իզուր։

Այդ ժամանակ Օսիին խնդրեցինք ցույց տալ, թե ինչպես է Լիզայի հետ զբոսնում հեծանվով։ Արդյունքը բոլոր սպասումներից վեր էր։ Մարգագետնում Օսին զարմանալի պտույտներ էր կատարում, իսկ Լիզան այնպես էր նստել նրա ուսին, ասես կպել էր ու պոկ չէր գալիս։

Վերջում Օսին հավին նստեցրեց գլխին ու խոնարհվեց։ Լիզան չշարժվեց անգամ։

― Սա ոչ թե հավ է, այլ հրաշք, ― ոգևորված բացականչեց Աննին, և մենք սիրով համաձայնեցինք։

― Ելույթից առաջ ես նրա վզին երկնագույն գեղեցիկ ժապավեն կկապեմ, ― ավելացրեց Աննին, և Օսին չառարկեց։


Դպրոցում հայտնեցինք, որ Օսին ծնողական երեկոյի ժամանակ չտեսնված մի բան պիտի ցուցադրի։ Սակայն մանրամասնությունները որոշեցինք գաղտնի պահել։

Մեր դասղեկը մտքերի մեջ ընկավ։

― Օսի՞ն, ― ճակատը կնճռոտելով՝ հարցրեց նա։ ― Իսկ որևէ օյին չի սարքի՞։

Բայց մենք պատասխանեցին ք, որ խոսքը արվեստի մասին է, և որ ինքը միանգամայն հանգիստ կարող է լինել։

― Դե լավ, ― տեղի տվեց ֆրաու Վիլաուն։ ― Կապրենք՝ կտեսնենք։

Սակայն Օսին երեկույթից անմիջապես առաջ սկսեց տատանվել։

― Բա որ հանկարծ Լիզան այդ բազմությունից վախենա՞, ― ասաց նա։ ― Ախր դրան սովոր չէ։ Բացի դրանից, հանդիսատեսները, հավանաբար, կաղմկեն, կփռշտան, կծիծաղեն։

― Եվ կհազան էլ, ― նկատեց Կարլը։

Այնժամ մենք որոշեցինք մի վերջնական փորձ անել, որպեսզի ամեն ինչ լիներ ինչպես պետքն է։ Փորձի ժամանակ բարձր ծիծաղում էինք, փռշտում, հազում, բայց Լիզան մեզ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում և հանգիստ նստած էր Օսիի ուսին։

Մենք գոհ մնացինք․ հիմա արդեն ոչ մի պատահականություն չի կարող Լիզային հունից հանել։

― Գուցե ելույթից հետո ուսուցիչները սկսեն մի քիչ լավ աչքով նայել ինձ, ― հույսով ասաց Օսին։ Մենք գլխով արեցինք, որովհետև ինքներս էլ այդ հույսն ունեինք։

― Իսկ վերջում, երեխաներ, ― ամբողջապես փայլելով հայտարարեց Օսին, ― վերջում ես հեծանվով կանցնեմ դահլիճի միջով։

Նա հիասթափվեց, երբ մենք հակառակվեցինք։

― Առաջին անգամ Լիզայից չի կարելի այդքան շատ բան պահանջել, ― ասաց Կարլը։

Եվ Օսին ստիպված էր համաձայնել։


Ծնողները խումբ֊խումբ բարձրանում էին դեպի դահլիճ տանող աստիճաններով։ Մենք նախօրոք «Դեպի ժողով» մակագրությամբ ու սլաքներով ցուցանակներ էինք փակցրել ամենուրեք։

Հայրիկներն ու մայրիկները շրջում էին դահլիճում ու հիանում մեր նկարներով։ Երբ բոլորը հավաքվեցին, բեմ ելավ ֆրաու Վիլաուն և ողջույնի ճառ արտասանեց։ Մեր ուսուցչուհին տոնական զգեստով էր և սանրվածքն էլ արտասովոր էր։ Եվ անգամ ձայնն էլ հնչում էր ոչ այնպես, ինչպես դասերի ժամանակ։ Հավանաբար, նա մի քիչ հուզված էր։

Ֆրաու Վիլաուից հետո ողջույնի խոսք ասաց մեր աղջիկներից մեկը, որից հետո մենք խմբով երգեցինք։

Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում։ Հանդիսատեսները լուրջ և ուշադիր լսում էին։ Այդ միջոցին Օսին տանջվում էր վարագույրի ետևում, բեմի կողքին դրված աթոռակի վրա։ Նա ծնկներին էր դրել բռնակով մի զամբյուղ։ Ինչպես կռահեցինք, զամբյուղի մեջ նստած էր Լիզան։ Աննին նրա վզին երկնագույն մեծ ժապավեն էր կապել, և Օսին հետագայում մեզ պատմեց, որ մեր երգը լսելուն պես Լիզան սկսել է անհանգստության նշաններ ցույց տալ։ Զամբյուղի կափարիչը բարձրացնելով՝ Օսին տեսսնում է, որ հավը կտցահարում է ժապավենը, ցանկանալով ազատվել դրանից։

Վերջապես հասավ Օսիի հերթը։ Մեր լավագույն նկարիչները գեղեցիկ պլակատ էին պատրաստել, ուր պատկերված էր Լիզան՝ երկնագույն ժապավենը վզին, իսկ տակը հետևյալ մակագրությունը․ «Խնդրում ենք բացարձակ լռություն պահպանել Լիզայի անդրանիկ ելույթի ժամանակ»։ Այդ պլակատը ձեռքին՝ Կարլը մի քանի անգամ ետուառաջ արեց բեմի վրա։

Եվ ահա, վարագույրի ետևից հայտնվեց Օսին՝ զամբյուղը ձեռքին։ Մենք սովոր էինք նրան տեսնել դպրոցական համազգեստով։ Իսկ այսօր Օսիի հագին նոփ֊նոր մուգ կապույտ կոստյում էր ու ձյունաթույր վերնաշապիկ, որի օձիքը զարդարում էր թիթեռնիկ֊փողկապը։ Մազերը խնամքով սանրված էին։ Եվ ընդհանրապես, նա մի քիչ ծիծաղելի տեսք ուներ։

Կանգնելով բեմի մեջտեղում՝ Օսին գլուխ տվեց հասարակությանը։ Ինչ֊որ տեղից զսպված քրքիջի ձայն լսվեց։ Մենք սսկացրինք նրանց ու գոռացինք՝ «Լռեք»։

Դիրեկտորը հարցական նայեց ֆրաու Վիլաուին։ Վերջինս գլխով արեց, իբր թե՝ անհոգ եղեք, ամեն ինչ իր կարգով է գնում։ Սակայն դիրեկտորը կարծես համոզված չէր դրանում, որովհետև նրա դեմքին թեթևակի սարսափ երևաց։

Օսին բացեց զամբյուղի կափարիչը, Լիզային հանեց ու դրեց հատակին։

Վերջին նստարաններին նստած հանդիսատեսները վզները երկարացրին, հետո տեղներից վեր կացան, որպեսզի ավելի լավ տեսնեն Լիզային ու ոչինչ բաց չթողնեն։

Այդ ընթացքում նրանք սարսափելի աղմուկ բարձրացրին աթոռները ետ հրելով։

Լիզան տագնապած շուրջը նայեց։ Մեզ թվաց, թե նույնիսկ փոքրացավ։ Նա կրկին սկսեց կտցահարել իր ժապավենը, բայց Օսին ինչ֊որ բան շշնջաց, և նա դադարեցրեց իր փորձերը։

Երբ դահլիճում լռություն տիրեց, Օսին չոքեց ու հրամայեց․

― Լիզա, հո՛պ։ Լիզա, հո՛պ։

Բայց նա այս բառերն արտասանեց մի տեսակ խուլ ձայնով, և մենք վախեցանք, որ Լիզան չի հասկանա հրամանը։ Այդպես էլ եղավ։ Լիզան ոչ միայն չթռավ Օսիի ուսին, այլև ավելի կծկվեց։ Այդ պահին մի քանի աշակերտներ նորից ծիծաղեցին։

― Լռե՛ք, ― արդեն անհանգստանալով՝ գոռացինք մենք։

Օսին մի քանի անգամ ծնկի իջավ Լիզայի առաջ, բայց սա բոլորովին էլ միտք չուներ մեղքը քավել։ Խղճուկ ու սարսափած՝ նա նստել էր հատակին։ Խեղճ Օսիի ճակատից քրտինքը թափվում էր հեղեղի պես։

Դահլիճում ավելի բարձր սկսեցին ծիծաղել։ Այդ ժամանակ բեմ ելավ Կարլն ու ասաց․

― Արտիստին բացարձակ լռություն է պետք։

Հավանաբար, հուզմունքից Կարլի կոկորդը չորացավ, և նրա ձայնը հնչեց ջահել աքլորի պես։ Այստեղ արդեն ծիծաղեցին նույնիսկ ծնողները։ Նրանցից շատերը, երևի, կարծում էին, որ այս ամենը՝ և՛ դահլիճի հռհռոցը, և՛ Կարլի կոչերը, ներկայացման ծրագրով են նախատեսված։ Չէ՞ որ հանդիսատեսները գաղափար չունեին, թե ինչ սպասելիքներ ունի Օսին իր հավից։

Ճակատի քրտինքը սրբելով՝ Օսին ձեռնարկեց իր վերջին հուսահատ փորձը։ Նրա դեմքը վերնաշապիկից էլ սպիտակ էր։

― Լի՛զա, ― գոչեց նա։ ― Լիզա, հո՛պ։

Սակայն հավը կչկչալով փախավ մի կողմ։

― Կարծես թե ֆոկուսդ չստացվեց, ― ասաց դիրեկտորը։ ― Հավդ վերցրու ու հեռացիր։

Օսին խոնարհ գլուխ տվեց։ Բայց երբ նա մոտեցավ Լիզային ու ձեռք մեկնեց, հավը թռավ տեղից ու հայտնվեց նրա ուսին։

Օսին իրեն կորցրեց։ Նա աչքի պոչով նայեց Լիզային ու թեթևակի ժպտաց, չիմանալով, թե ինչ անի։ Այն հանդիսատեսները, որոնք խղճում էին Օսիին, շատ ուրախացան․ ինչ որ է, ֆոկուսը վերջապես հաջողվեց։ Թնդացին ծափահարությունները։ Այ, հենց այդ ծափահարություններն էլ հասցրին աղետի, որովհետև Լիզայի փորձերի ժամանակ մենք չէինք ծափահարում։

Սարսափահար Լիզան թռավ Օսիի ուսից ու սկսեց բեմով մեկ այս ու այն կողմ նետվել։ Օսին ընկավ նրա ետևից՝ ջանալով մի անկյուն քշել նրան։ Օսիին օգնության հասան մի քանի ծնողներ, և կատարյալ իրարանցում սկսվեց․․․ Լիզան թռավ դաշնամուրի վրա, լաքապատ կափարիչին զույգ ճանկռվածք թողնելով։ Դաշնամուրի վրա շուռումուռ գալով՝ նետվեց դեպի դիրեկտորը, բայց թռիչքի ընթացքում, հավանաբար, մտադրությունը փոխեց ու վայրէջք կատարեց ինչ֊որ մեկի մայրիկի ուսին։ Մայրիկը սարսափելի ճիչ բարձրացրեց։ Վերջնականապես շշկլված Լիզան հավաքեց իր վերջին ուժերն ու․․․ վեր խոյացավ դեպի ջահը։ Նստելով մետաղյա օղակին, հավը իրեն լիակատար անվտանգության մեջ զգաց ու մի քիչ հանգստացավ։

Երբ բոլորը գլխի ընկան, թե ինչ է կատարվել, դիրեկտորը տնտեսվարին կարգադրեց բերել սանդուղքը։ Բայց Օսին հուսահատ օրորեց գլուխն ու ասաց, որ դրանից ոչինչ դուրս չի գա։ Ավելի լավ է Լիզային հանգիստ թողնեն ու շարունակեն համերգը։

Հանդիսատեսները կրկին զբաղեցրին իրենց տեղերը, շարունակ նայելով ջահի կողմը։

Բեմ ելավ Ինգրիդն ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Նա միշտ էլ լավ էր արտասանում, իսկ այսօր հատկապես կաշվից դուրս էր գալիս, որպեսզի մի կերպ հարթեցնի Օսիի անհաջողության տպավորությունն ու փրկի դասարանի պատիվը։ Բայց երբ Ինգրիդը հասավ երկրորդ քառյակին, Լիզան հանկարծ սկսեց կչկչալ։ Ինգրիդը շփոթված լռեց, հայացքը հատակին հառելով, իսկ բոլոր հանդիսատեսները աչքները տնկեցին հավին։ Վերջապես Լիզան դադարեց կչկչալուց, սակայն երբ Ինգրիդը բերանը բացեց, նորից սկսվեց ուժեղ կչկչոցը։ Այստեղ արդեն Ինգրիդը իրեն չզսպեց ու ծիծաղեց։ Նրան հետևեց ամբողջ դահլիճը։ Միայն Օսիի ծիծաղը չէր գալիս։ Մենք տեսանք, թե ինչպես թաքուն օձիքից պոկեց «թիթեռնիկն» ու դրեց գրպանը։ Նա վշտահար տեսք ուներ։

Թե հետո ժողովում ինչի մասին խոսեցին, մեզնից ոչ ոք հետագայում հիշել չէր կարողանում։ Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները իրենց ելույթներում անվերջ շփոթվում էին և ասում էին, հավանաբար, բոլորովին էլ ոչ այն, ինչ ուզում էին ասել։

Իսկ Լիզան, ասես ոչինչ էլ չի եղել, զբոսնում էր ջահի օղակի վրա, մերթ ընդ մերթ իր կչկչոցը տարածելով։ Այն ծնողները, որոնց աթոռները ուղիղ ջահի տակ էին դրված, մի կողմ քաշվեցին, զգուշանալով, որ Լիզան հանկարծ վերևից անակնկալ չմատուցի։

Վերջապես ֆրաու Վիլաուն ասաց եզրափակիչ խոսքը։ Բոլոր ծնողները երեկոյից գոհ մնացին, միայն դիրեկտորը մռայլ տեսք ուներ։

Իսկ մենք միայն մի բան էինք մտածում․ մեր լավ Օսին կրկին տհաճ պատմության մեջ ընկավ։ Երևում էր, որ ֆրաու Վիլաուն կիսում էր մեր զգացմունքները, որովհետև աննկատելի գլխով արեց նախ մեզ, հետո՝ Օսիին։

Ժողովն ավարտվեց։ Բայց հանկարծ Օսին արագ բեմ վազեց ու ասաց․

― Տիկնայք և պարոնայք։ Շատ եմ խնդրում միջանցք դուրս գաք, այդ դեպքում միայն ինձ կհաջողվի համոզել Լիզային․․․

Նրա հետագա խոսքերը խլացան ուրախ քրքիջի մեջ։

Մենք վերջինը հեռացանք դահլիճից, անվերջ Օսիին էինք նայում։ Նա բոլորովին հանգիստ էր թվում։

Կարծում էինք, թե բոլորն արդեն ցրված կլինեն տները, և շատ զարմացանք, տեսնելով, որ և՛ աշակերտները, և՛ ծնողները համբերությամբ սպասում էին Օսիին։ Խմբերի բաժանված՝ նրանք կանգնած էին բոլոր ազատ տեղերում։ Խոսակցությունը հիմնականում հավերի բազմացման և այն մասին էր, որ թռչուններն ընդհանրապես շատ դյուրահավատ են։

Աննին թաքուն մոտեցավ դահլիճի դռանն ու բանալու անցքից նայեց, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ Հինգ րոպե անց դուռը կամաց բացվեց ու զամբյուղը ձեռքին, դահլիճից դուրս եկավ Օսին։ Բաճկոնի կոճակներն արձակված էին, մազերը գզգզված, բայց դրա փոխարեն նրա գլխին թառել էր Լիզան։

Որպեսզի հավին չվախեցնենք, մենք ոչ մի ձայն չհանեցինք։ Ե՛վ միջանցքում, և՛ աստիճաններին մեռելային լռություն էր։

Օսին կրկին վերադարձավ դահլիճ, որովհետև մոռացել էր լույսը մարել։ Լսվեց երեք ճրթոց, ու դահլիճը մթնեց։

Գլուխը բարձր պահած, Օսին հանդիսավոր քայլերով անցավ մեր կողքից ու աստիճաններով ցած իջավ։ Երբ նա բակ դուրս եկավ, բոլորս նետվեցինք պատուհանների մոտ։ Լիզան դեռ նստած էր Օսիի գլխին, իսկ բակի երկայնքով շարվել էին ապշահար ծնողները․․․

Ահա, ըստ էության, ողջ պատմությունը Օսիի ու նրա Լիզա հավի մասին։ Հարկ է նաև նշել, որ դիրեկտորից հանդիմանանքի ոչ մի խոսք չլսեցինք, իսկ ֆրաու Վիլաուն հաջորդ օրը Օսիին գրատախտակի մոտ կանչեց, և նա փայլուն կերպով լուծեց խնդիրը։

― Գերազա՛նց, Օսի, ― ասաց ուսուցչուհին ու նշանակեց դասամատյանում։

Իսկ մի քանի օր անց տեղական լրագրում երևաց ոչ մեծ մի հոդված՝ «Անմոռանալի երեկո» վերնագրով։ Այստեղ բոլոր ծնողների անունից ասված էր, որ երեկոյի ամենահրաշալի, ամենաուրախ իրադարձությունը Օսիի ու նրա վարժեցրած հավի ելույթն էր։

Աղբյուրը

Առաջադրանք:
Փորձիր ինքդ կազմել հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Ո՞վ էր Լիզան։Լիզան Օսիի հավն էր։

Ինչպե՞ս Օսին ստացավ ճուտիկը։Օսին ճուտիկը ստացել էր ծննդյան օրը։

Ինչո՞ւ էին ուսուցիչները դժգոհ Օսիից։Որովհետև նա հաճախ անախորժությունների մեջ էր ընկնում։

Ի՞նչ պատահեց բարձիկի հետ։Բարձիկը պատահաբար դիպավ դիրեկտորի գլխին։

Ի՞նչ էր պատրաստել Օսին ծնողական երեկոյի համար։Օսին ուզում էր Լիզայի հետ վարժեցնողի համար ցույց տալ։

Ինչո՞ւ Լիզան վախեցավ բեմում։Լիզան վախեցավ մարդկանց աղմուկից ու ծափահարություններից։

«Ներել» նշանակում է…

Ներել նշանակում է չբարկանալ մարդու վրա, նույնիսկ եթե նա քեզ վիրավորել է կամ ցավ պատճառել։ Երբ մարդը ներում է, նա փորձում է մոռանալ վատը և շարունակել ապրել խաղաղ սրտով։ Ներելը շատ կարևոր հատկություն է, որովհետև մարդիկ հաճախ սխալվում են։

Օրինակ՝ եթե ընկերդ քեզ նեղացրել է կամ վատ խոսք ասել, դու կարող ես երկար ժամանակ բարկանալ նրա վրա։ Բայց եթե նա հասկացել է իր սխալը և ներողություն է խնդրում, լավ կլինի ներել նրան։ Այդպես ընկերությունը կարող է պահպանվել, իսկ սրտում բարկություն չի մնա։

Ներելը հեշտ չէ։ Երբ մարդը վիրավորվում է, նա տխրում է և դժվարությամբ է մոռանում այդ ամենը։ Բայց եթե միշտ պահենք մեր բարկությունը, մենք ինքներս էլ վատ կզգանք։ Ներելով՝ մարդը դառնում է ավելի բարի և հանգիստ։

Իմ կարծիքով, ներել նշանակում է մեծահոգի լինել։ Եթե մարդիկ կարողանան ավելի հաճախ ներել իրար, աշխարհում ավելի քիչ վեճեր և թշնամանք կլինեն։


Работа над грамматическим заданием

1.Выберите нужный глагол (начинать — начинаться, про-
должать — продолжаться, кончать — кончаться) и запишите

его в нужной форме. 

  1. Сколько времени продолжается урок?
  2. Я жду друга, когда урок кончится, мы вместе пойдём обедать.
  3. Я учил русский язык в школе, в университете я продолжаю изучать его, потому что хочу хорошо говорить по-русски.
  4. Антон кончил читать, положил книгу на место и пошёл обедать.
  5. «Мы начинаем наш концерт!» — сказал конферансье.
  6. Когда у вас начинаются каникулы?
  7. По телевизору начинается новый многосерийный фильм.
  8. Ты ещё не начал работать в этой фирме?
  9. Когда политик начал рассказывать о себе, он начал отвечать на вопросы журналистов.
  10. Зима скоро кончится, и начнётся весна.

2..Закончите предложения.

Не говорите ему об этом, потому что он может расстроиться.

Вчера я опоздала на работу, потому что проспала.

Мы не открыли дверь, потому что никого не ждали.

Я не закончил письмо, потому что не хватило времени.

Они не пойдут с нами в театр, потому что заняты.

Ирина не пришла на работу, потому что заболела.

Хуссейн простудился, потому что долго был на холоде.

Она не ответила на вопрос, потому что не знала ответа.

Он не хочет спать, потому что ещё не устал.

Говорите громко, потому что вас плохо слышно.

3.

Напишите слова в нужной форме. 

  1. Ярославль находится на берегах реки Волги.
  2. В Москве много современных зданий.
  3. Мне нравится музыка современных российских композиторов.
  4. Выставка картин испанских художников открылась в Эрмитаже.
  5. У русских есть странный праздник — старый Новый год.
  6. Агата Кристи — автор многих детективных романов.
  7. Третьяковская галерея — один из самых известных музеев мира.
  8. У китайских студентов сейчас урок русского языка.
  9. Без этих книг я не смогу написать курсовую работу.
  10. Он вчера прилетел с Канарских островов.
  11. Во время летних каникул мы ездили в Москву.

4. Написать эссе «Жизнь без телефона»

Жизнь без телефона сегодня кажется необычной и даже сложной. Телефон стал частью нашей повседневной жизни: с его помощью мы общаемся, учимся, работаем и отдыхаем.

С одной стороны, без телефона человеку было бы труднее быстро связаться с друзьями и родными, найти нужную информацию или вызвать помощь. Многие люди чувствовали бы себя неуверенно и оторвано от мира.

С другой стороны, жизнь без телефона имеет и свои плюсы. Люди больше общались бы вживую, чаще гуляли, читали книги и занимались полезными делами. У них было бы меньше отвлекающих факторов, и они могли бы лучше концентрироваться.

Таким образом, жизнь без телефона возможна, но она будет совсем другой. Возможно, она станет спокойнее и проще, но потребует больше усилий в общении и организации повседневных дел.

Արշակունիներ էսսե

Նախաբան
Արշակունիների ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր փուլերից մեկն է։ Այդ ժամանակ Հայաստանը զարգացավ և ավելի ամրացավ որպես պետություն։ Այս թեման կարևոր է, որովհետև այն մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի կյանքի և ապագայի վրա։
Հիմնամաս
Արշակունիների ժամանակ մեծ նշանակություն ունեցավ կրոնի ընդունումը։ Հայաստանը երեք հարյուր մեկ թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, և դա պատմական մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի համար։ Քրիստոնեական հավատքը միավորեց մարդկանց և օգնեց պահպանել ազգային ինքնությունը։
Կրոնի ընդունումից հետո կառուցվեցին եկեղեցիներ, զարգացավ կրթությունը և տարածվեցին բարոյական արժեքները։ Եկեղեցին դարձավ ժողովրդի կյանքի կարևոր մասը, իսկ հավատքը մարդկանց ուժ ու հույս էր տալիս։ Արշակունիները աջակցեցին քրիստոնեության տարածմանը և նպաստեցին երկրի հոգևոր զարգացմանը։
Վերջաբան
Այսպիսով, Արշակունիների ժամանակաշրջանը կարևոր դեր ունեցավ Հայաստանի պատմության մեջ։ Քրիստոնեության ընդունումը մեծ փոփոխություն բերեց ժողովրդի կյանքում և ամրապնդեց Հայաստանը։ Այդ ժամանակաշրջանի նշանակությունը մեծ է նաև այսօր, քանի որ այն մեր պատմության կարևոր մասն է։