Ռեպորտաժ

Ռեպորտաժ տերմինն ունի մի քանի իմաստ. այն  ծագել է լատիներեն  ռեպորտաժ բառի  ընդհանուր իմաստից, որն արտահայտում է փոխանցել, հաղորդել, պատմել։ Ռեպորտաժային նկարահանումը լուսանկարչության մեջ, բարդ նկարահանվող տեսակ է։ Ինչպես և նախկինում, ներկայում ևս, ֆոտոռեպորտաժ է կոչվում նորություն հաղորդող ցանկացած լուսանկարների շարք: : Ռեպորտաժը աշխատանք է նորությունների հետ, որը  ծավալվում է կոնկրետ ժամանակահատվածում: Ռեպորտաժը պատմություն է, որի դեպքում լուսանկարիչը պետք է կարողանա այդ  պատմությունը պատկերել վառ արտահայտիչ, հետաքրքիր, տպավորիչ՝ իրադարձության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար:  Ռեպորտաժի թեմատիկան  բազմազան է, սակայն ռեպորտաժի գլխավոր թեման ճիշտ ժամանակի պատկերումն է: Ռեպորտաժի յուրահատկությունը դրա հիմքում ընկած  իրադարձության բնույթն է, որը պայմանավորված է իրականության շարժման և զարգացման մեջ արտացոլելու հնարավորությամբ: Հենց դրանով էլ որոշվում է ռեպորտաժի ամենակարևոր առանձնահատկություններից  մեկը՝ դինամիկությունը: Ռեպորտաժի դեպքում բացառվում է, որ օբյեկտը նախապես պատրաստվի դրան, հակառակ դեպքում  ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *